Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչներին ֆանտաստիկ երկնային շոու է սպասվում, որը հայտնի է որպես Օրիոնիդի երկնաքարային հոսք: Երկիրն անցնելու է բեկորների հոսքի միջով, որ իր ետեւից թողնում է Գալեյա գիսաստղը, որն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձեւ ուղեծրով` վերադառնալով երկրի մոտ յուրաքանչյուր 75,5 տարին մեկ: «Թափող աստղերի» քանակը կարող է հասնել  25-ի ժամում:

Ամեն անգամ, երբ Երկիրը հատում է այս կամ այն գիսաստղի ուղեծիրը, նրա վրա «աստղային անձրեւ» է նկատվում: Երկնային մասնիկները, որոնց չափերը միլիմետրերից մինչեւ մի քանի սանտիմետրի են հասնում, հայտնվում են մթնոլորտում, առկայծում են ու մարում:

«Новости космоса и астрономии» պարբերականը խորհուրդ է տալիս  ատղային անձրեւին հետեւել  վառ նարնջագույն աստղի` Բեթելհեյզի կողմից, որը գտնվում է  Օրիոնի համաստեղությունում: Երեւույթն ավելի պարզ կնկատվի մինչեւ լուսադեմ, այն ժամանակ, երբ Լուսինն արդեն անհետանում է: