Արիզոնա նահանգում ոստիկանական ուղղաթիռի մասնակցությամբ ուրբաթօրյա հետապնդումը ողբերգությամբ է ավարտվել,  հաղորդել է «FOX News» հեռուստաընկերությունը:

«Պիկապը, որի թափքում մեծ թվով մարդիկ են եղել, կանգ չի առել պարեկային ծառայության պահանջով: Արդյունքում հետապնդում է սկսվել, որի ընթացքում ուղղաթիռ է գործի դրվել: Մենք բոլոր հիմքերը ունեինք կարծելու, որ վարորդը հարբած էր եւ վտանգ է ներկայացնում շրջապատի համար»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

20 րոպեանոց հետապնդումը ողբերգությամբ է ավարտվել: Ոլորաններից մեկի ժամանակ վարորդը, կորցնելով կառավարումը, հարվածել է էլեկտրասյանը: Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, եւս 18 մարդ  հիվանդանոց են տեղափոխվել: Պարզվել է, որ նրանք բոլորը  ապօրինի ներգաղթյալներ են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեկ ամիս առաջ նույն նահանգում ուղղաթիռի մասնակցությամբ  եւս մեկ հետապնդում է տեղի ունեցել, որը նույնպես ավարտվել է հետապնդվողի մահով: Այն ժամանակ հեռուստաընկերությունը ուղիղ եթերով հեռարձակում էր  հետապնդման ընթացքը: