Չինաստանի բնակչուհին հրաշքով կենդանի է մնացել այն բանից հետո, երբ նրա գլխի մեջ 12 սմ-ոց խոհանոցային դանակ է խրվել:

Լանչժաո քաղաքից թոշակառու Ջանգ Լանը խոհանոցում տնային գործերով զբաղվելիս է եղել, երբ տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Կինը այնպես է սայթաքել, որ   գլխի մեջ պատահաբար սուր գործիք է խրվել: Կինը նման վիճակում անգամ կարողացել է զանգահարել բարեկամներին եւ  հայտնել դեպքի մասին:

Բարեկամները նրան անմիջապես մոտակա հիվանդանոց են տեղափոխել, սակայն տեղացի բժիշկները հրաժարվել են նրան օգնել` վախենալով կնոջ կյանքի համար: Ողջ այդ ընթացքում սուր գործիքը շարունակում էր մնալ նրա գլխի մեջ խրված: Միայն թվով երրորդ բժշկական հաստատությունում են համաձայնել կնոջ գանգից հանել դանակը, հայտնում է  LifeNews-ը:

Բժիշկները հայտնել են, որ կինը երջանիկ աստղի տակ է ծնվել: Եթե խոհանոցային դանակը մի քանի սմ խորը մխրճվեր, ապա նրան հնարավոր չէր լինի փրկել: