Երեւանի կանաչապատման ծրագիրը կենտրոնի սահմաններից դուրս կաղում է: Հոկտեմբերի 20-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, կանաչի եւ ծառերի մասին միայն կենտրոնում են հոգում, սակայն այնտեղ նույնպես չկա ջրման ծրագիր: «Էլ ինչ ասեմ այլ շրջանների մասին: Ծիծեռնակաբերդի մեծ այգում ծառերը պարզապես չորանում են»,-ավելացրել է նա:
«Անընդունելի են ծառահատումները եւ քաղաքային տարածքների գրավումը, որը չի դադարում նաեւ այժմ: Եւ այն որ նման կառուցապատումների հեղինակները ունեն համապատասխան թղթեր, մեզ համար բոլորովին արդարացում չէ: Ինչպես կարելի է արդարացնել նրանց, ովքեր թույլատրել են կրպակ կառուցել Գրողների միության բակում, ինչպիսի օրենք էլ , որ դրա համար առաջ քաշեն»,-ավելացրել է Ա. Պողոսյանը:
Մի շարք դեպքերում «Կենտրոնի» եւ «Արաբկիրի» շրջանների հատումների եւ անօրինական կառույցների ծրագրերով Ասոցացիան արդեն հանդիպել է տեղամասային իշխանությունների հետ:





























