Բուլղարիայի խորհրդարանում մեծամասամբ թուրքերից կազմված «Իրավունք եւ ազատություններ շարժման» պատգամավոր Միթհաթ Թաբաքովը կաշառք վերցնելու մեղադրանքով դատապարտվել է 4 տարի ազատազրկման։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  թուրք պատգամավոր Միթհաթ Թաբաքովը 2004 թվականին, երբ Դուլովոյի քաղաապետն էր, շինարարական մի ընկերությունից վերցրել է 10 հազար լեւ (5 հազար դոլար) կաշառք։  Թաբաքովը պնդում է, թե ինքը տեղյակ չի եղել, որ այդ շինարարական ընկերությունն իր հաշվեհամարին գումար է փոխանցել։

Սոֆիայի շրջանային դատարանը ապացուցված է համարել, որ պատգամավորը կաշառք է վերցրել՝ դատապարտելով նրան 4 տարի ազատազրկման եւ 5 հազար լեւ տուգանքի։