Հայաստանի Սպառողների ասոցացիան բաց նամակ է հղել Հայաստանի նախագահի Վերահսկիչ ծառայությանը: Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նամակում ասոցացիան անհանգստություն է հայտնում վաճառվող հացի եւ շաքարավազի որակի հարցում խախտումների մասին: Վերջին ժամանակներս, նշում է ասոցացիան, սննդային ապրանքների անվտանգությունը եւ որակը լրջորեն բարձրացել է: Այնուհանդերձ,  առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ, մասնավորապես հացը եւ շաքարավազը, մեծամասամբ վաճառվում են որակային չափանիշների լուրջ խախտումներով, առաջին դեպքում քաշն է խախտվում, երկրորդում` խոնավությունը:

«Մի շարք հնարքներով հացին պատկառելի տեսք են տալիս, սակայն, որի քաշը  չի համապատասխանում չափանիշներին: Նույնը վերաբերում է նաեւ շաքարավազին, որտեղ բացահայտորեն բարձրացվում է խոնավության թույլատրելի տոկոսը: Այս ուղղությամբ մեր բոլոր ջանքերը  արդյունք չեն տվել: Դիմում ենք Վերահսկիչ ծառայությանը` կոչ անելով ուսումնասիրություն կատարել եւ արմատախիլ անել այս երեւույթները»,-նշել է Ա. Պողոսյանը:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ ասոցացիան նման ստուգումներ է իրականացնել Էկանոմիկայի նախարարության որակի տեսչության հետ համատեղ: Այն ժամանակ թերակշռումը հասել է 25 տոկոսի: «Վերահսկիչ գնումների եւ լաբորատոր անալիզների ճանապարհով  կարելի է եւ անհրաժեշտ է բացահայտել  իրական վիճակը»,-ավելացրել է Ա. Պողոսյանը: