Ադրբեջանը 2013 թ-ին նախատեսում է ռազմական ծախսերի ու պաշտպանության համար հատկացնել 2 միլիարդ 910 միլիոն 656 հազար մանաթ (3 միլիարդ 707 միլիոն 369 հազար ամերիկյան դոլար):
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի կառավարությունից, դրանից 1 միլիարդ 528 միլիոն 582 հազար մանաթը կհատկացվի Զինված ուժերին, անվտանգության եւ ռազմական արդյունաբերության ոլորտին: 1 միլիարդ 416 միլիոն 364 հազար մանաթը կհատկացվի պաշտպանության ուժերին (այդ թվում 1 միլիարդ 19 միլիոն 442 հազար մանաթը` բանակին եւ նավատորմին, 111 միլիոն 749 հազարը պետական սահմանպահ ծառայությանը, 5 միլիոն 391 հազարը Զորահավաքային պետական ծառայությանը), 106 միլիոն 439 հազար մանաթ կհատկացվի ազգային անվտանգությանը, 2 միլիոն 733 հազար մանաթը կհատկացվի պաշտպանության ոլորտին, 3 միլիոն մանաթը կհատկացվի Պաշտպանության նախարարության արտադրությանը եւ այլ ծախսերի վրա:
Այս ամենին զուգահեռ երկրի բյուջեն նախատեսում է լրացուցիչ միջոցներ` 1 միլիարդ 172 միլիոն մանաթ հատկացնել երկրի պաշտպանունակության, եւ նրա հնարավորությունների բարձրացմանը:
Տարեցտարի Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը պատճառաբանվում է ղարաբաղյան հակամարտության անորոշ վիճակով: Միեւնույն ժամանակ ադրբեջանական կողմը գնում է սուզանավեր եւ նավեր, դրանով ցույց տալով, որ սպառազինման միակ պատճառը Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը չէ, այլ նաեւ Իրանը եւ Թուրքմենստանը:





























