Նոյեմբերի 2-ին ամերիկյան շուկայում  Apple ընկերությունը սկսում է iPad պլանշետի կոմպակտ մոդելի վաճառքը: Վաճառքի մեկնարկի օրը հայտնել է TechCrunch կայքը:

Ինչպես սպասվում է Apple-ը հոկտեմբերի 23-ին  ասուլիս կհրավիրի, որը նվիրված կլինի iPad-ի կոմպակտ տեսակին: Ընկերությունը արդեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղարկել է միջոցառման հրավերը, որը նշված օրը տեղի կունենա Սան-Խոսեում (Քալիֆորնիա):

Գերմանական ոչ պաշտոնական տվյալներով, մինի-iPad-ը ունի 7,85  դյույմ անկյունագիծ` 9,7 դյույմի փոխարեն, որը օգտագործում է Apple-ը իր պլանշետների համար: Ենթադրվում է, որ ԱՄն-ում 8 ԳԲ հիշողությամբ մոդելի արժեքը կսկսվի 249 դոլարից:

Wall Street Journal ամսագրի տվայլներով, Apple-ը iPad-ի նոր մոդելի համար մեծ պահանջարկ է ակնկալում եւ ասիացի իր գործընկերներից  մոտ 10 միլիոն օրինակ է պատվիրել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple ընկերությունը չի կարողանա  հոկտեմբերին 17-ին  ներկայացնել իր 7,85  դյույմ անկյունագծով  iPad Mini պլանշետը` Ասիայում արտադրության հետ անսպասելիորեն ծագած խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել է Digitimes պարբերականը , վկայակոչելով  էլեկտրոնիկայի արտադրության ասիական ոլորտի իր աղբյուրները:  հետաձգումը անդրադարձել է նրա արտադրանքի մի քանի տեսակներին: Առանձին խոսելով iPad Mini-ի մասին` պարբերականը նշում է, որ ընկերությունը որոշ դժվարություններ ունի սարքի պատյանի հետ, գրում է CyberSecurity.ru-ն: