Ղրիմի Չերնոզեմնոյե գյուղի մերձակայքում ընկած «SOKATA TB-20» թեթեւշարժիչային չորստեղանի ինքնաթիռ է ընկել։ Թռչող սարքը Դնեպրոպետրովսկի շրջանի Մայսկայա գյուղից ուղեւորվել էր Եվպատորիայի «Տաբասկո» կայան։
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, վթարի հետեւանքով 3 մարդ զոհվել է։ Օդանավն ընկել է դաշտում, բեկորները տարածվել են 100-150 մ շառավղով։ Զոհվածների ինքնությունը չի ճշտվում։





























