Պենտագոնի ղեկավարը` Լեոն Պանետան կիբերտարածությունը «ապագայի ճակատամարտների վայր» է անվանել: Նախարարի այս արտահայտությունը հնչել է այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ նա ելույթ է ունեցել  համակարգչային տեխնալոգիաների օգտագործման ոլորտում  անվտանգության խնդիրների  մասին:

Այն ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկացվարը  ընդգծել է, որ   ազգային անվտանգության ոլորտում կիբերվտանգավոր լուրջ դեպքեր են  հայտնաբերվել, հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջին շաբաթվա ընթացքում  ամերիկյան մի շարք բանկերի  եւ  ֆինանսական այլ հաստատությունների կայքեր հարձակման են ենթարկվել: Հարձակման  պատասխանատվությունը իր վրա է վերցրել Cyber Fighters of Izz ad-din Al Qassam հաքերային խումբը, որը ընդգծել է, որ հարձակումը վրեժ է  ԱՄՆ-ում  «Մահեմդականների անմեղությունը» հակամահմեդական ֆիլմը նկարահանելու համար: