Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Հովհաննես Պլանջյանին, որը օգոստոսի 27-ից ՌԴ Սամարա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր թմրամիջոց օգտագործելու եւ իրացնելու մեղադրանքով:  Հ.Պլանջյանը տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ:  Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանից քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1948 թ. ծնված Ալբերտ Բաղդասարյանին, որը  2008 թ. հոկտեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Ակտյաբրսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Ա. Բաղդասարյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Էրեբունի փողոցի 27 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Արմեն Գրիգորյանին, որը մայիսի 18-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Ա. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Երեւան քաղաքի դատախազություն: