Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.05-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Թեւոսյան փողոցում բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ՝ էլեկտրասյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























