Իսրայելցի զինվորականները շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կանգնեցրել են Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավը, հաղորդում է BBC News-ը։

Խոսքը «Էսթել» (Estelle) նավի մասին է, որում  20 ուղեւորներ են՝ 8 տարբեր երկրներից։

Զինծառայողները ուժ չեն կիրառել, քանի որ ակտիվիստներից ոչ ոք դիմադրություն ցույց չի տվել։ Հատուկ գործաղությունների արդյունքում տուժածներ չեն եղել։ Նավը կանգնեցրել են  Գազայի հատվածից ծովային 30 մղոն հեռու, ինչից հետո զինվորականները փոխել են դրա ուղղությունը եւ ուղարկել իսրայելյան Աշդոդ նավահանգիստ։

Ինչպես հայտնվում է,  նավում եղել է դեղորայք եւ շինարարական նյութեր, մասնավորապես՝ ցեմենտային լուծույթ:

Ֆիննական դրոշով նավարկող «Էսթել» նավը Նեապոլը լքել էր հոկտեմբերի 7-ին: Սա առաջին նավը չէ, որ փորձել է  անցնել Գազայի հատվածի իսրայելյան  արգելքը: Շրջափակումն անցնելու փորձերի մի մասը ողբերգական էին ավարտվել: Այսպես, 2010 թվականին իսրայելյան հատուկ նշանակության ջոկատի հետ բախման հետեւանքով  զոհվել էին թուրք 9 ակտիվիստներ, որոնք  գտնվել էին շրջափակումն անցնել փորձող նավում: