Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի «Տեգել» օդանավակայանում 50 մարդ թունավորվել է թունավոր գոլորշիներից: Քիմիական թունավոր միացումների պատճառ է դարձել հավաքարարի սխալը, հաղորդում է տեղական ոստիկանությունը:
Օրենքի պահապանների վարկածոv, հավաքարարը մաքրող նյութերը խառնել է ոչ ճիշտ համաչափությամբ, ինչի արդյունքում քիմիական ռեակցիա է տեղի ունեցել եւ թունավոր գոլորշիներ են առաջացել: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տերմինալ А-ի մուտքը ժամանակավորապես ամբողջովին փակվել է: Ներկայումս օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով, բոլոր չվերթները ժամանում եւ մեկնում են ըստ չվացուցակի, հայտնում է գործակալությունը:





























