Կուբայի առաջնորդի ազգականները հերքել են Ֆիդել Կաստրոյի կաթվածի մասին հաղորդագրությունները: Նրա քույրը` Խուանիտա Կաստրոն հայտնել է, որ այդ հայտարարությունները «աբսուրդային լուրեր» են: Նրա խոսքերը հաստատել է նաեւ որդին` Կաստրո Ալեքսը, հայտնելով, որ իր 86-ամյա հայրը իրեն լավ է զգում եւ ապրում իր սովորական առօրյա կյանքով, հաղորդում է «Պրադվա.ru»-ն:
Հերքում է տպվել նաեւ Կուբայի կոմունիստական «Գրանմա» կուսակցության պաշտոնական պարբերականում, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»: Հոկտեմբերի 20-ին Քաղաքական խորհրդակցությունների համար կղզի է ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Դենիսովը: Դիմավորելով նրան` Կուբայի կառավարության ղեկավարությունը տեղեկացրել է, որ ոչ մի տխուր մեկնաբանություն նրանք չունեն եւ ամեն ինչ բարեբախտաբար կարգին է, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ օրերս լուրեր են տարածվել, ըստ որի Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն սրտամկանի կաթված է տարել: Վենեսուելացի բժիշկ Խոսե Մարկինայի խոսքով` Կաստրոն ոչ ոքի չի ճանաչում: Նա ասել է, որ Կաստրոն այդ վիճակում կարող է շասբաթներ մնալ: «Կարելի է ասել, որ մենք նրան այլեւս երբեք չենք տեսնի հանրության մեջ»,-ասել է բժիշկը:




























