Լիբանանի  վարչապետ  Նաջիբ Միքաթին, Բեյրութում տեղի ունեցած խոշոր ահաբեկությունից հետո,  նախագահին հրաժարականի դիմում է նեկայացրել: Ահաբեկչության արդյունքում  զոհվել է անվտանգության ուժերի բարձրաստիճան աշխատակից, հայտնել է Reuters-ը: Ականապատ մեքենան նախօրեին  պայթել է Բեյրութի քրիստոնեաբնակ թաղամասի Սասին հրապարակում: Ահաբեկության արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 8 մարդ, այդ թվում Լիբանանի անվտանգության ուժերի բարձրաստիճան աշխատակից Վիսամ ալ-Հասանը: Ավելի քան 80 մարդ վիրավորվել է:

Միքաթիի խոսքով, չնայած հրաժարականի դիմումին, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը վարչապետին խնդրել է  մնալ իր պաշտոնում «եւս մի որոշ ժամանակ»:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», վարչապետը հայտնել է, որ լիբանանյան մայրաքաղաքի ահաբեկչությունը  կապ ունի սիրիական ճգնաժամի հետ: Միքաթիի խոսքով, ալ-Հասանը  ահաբեկիչների նպատակակետն էր դարձել վերջերս հնչած այն հայտարարության համար, ըստ որի իբր  նա բացահայտել է հարեւան երկրի իշխանությունների` Լիբիայում կայունությունը խախտելու  դավադրությունը:

Բեյրութի պայթյունից հետո լիբանանյան ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիա» բլոկը հայտնել է, որ ահաբեկության պատասխանատվությունը ընկնում է երկրի կառավարության եւ անձամբ վարչապետ Նաջիբ Միքաթիի վրա, եւ պահանջել է վարչապետի հրաժարականը: