YouTube-ը ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար տեսադարանում բաց կթողնի «Ընկերություններ» ծառայությունը (YouTube Campaigns), որը թույլ կտա նրանց հետեւել դիտորդների կամ տեսնյութերի դիտումների թվի աճը: Այս մասին հաղորդվում է YouTube կորպորատիվ բլոգում:
Հայտարարության համաձայն` նոր ծառայությունը ոչ կոմերցիոն կազմակերպություններին թույլ կտա ստեղծել սեփական ընկերությունը, որոնց նպատակը կլինի հոլովակների եւ ալիքի գրանցվածների թվի բարձրացումը, ինչպես նաեւ հնարավորություն կտա մարդկանց իրենց ներդրումն ունենալ բարեգործական նպատակների իրականացման գործում:
Ընկերությունը կարող է բաղկացած լինել մեկ կամ մի քանի հոլովակներից: Հենց որ հեղինակը ստեղծի նմանատիպ օն-լայն ընկերություն, նրա բոլոր հոլովակների մեջ պետք է արտացոլվի կազմակերպության նպատակները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տեսադարանը չի պարզաբանում, թե հատկապես ինչպես եւ որ երկրներում կկարողանան օգտվել նոր ծառայությունից:





























