Մեխիկոյի Պոլանկո այգիների տարածքում, որտեղ տեղադրված են Լինքոլնի, Լյութեր Քինգի, Մհաթմա Գանդիի արձանները, վերջերս կանգնեցվել է նաեւ Հեյդար Ալիեւի հուշարձանը: Ալիեւի «ներկայությունը» սակայն զայրացրել է տեղի բնակիչներին, համենայն դեպս նրանց, ովքեր ինչ-որ բան գիտեն Ալիեւի մասին, գրում է  «The Los Angeles Times»-ը:

Նրանցից մեկը` Էդուարդ Ֆարան, ով պիկետ է անցկացրել հուշարձանի մոտ, կարծում է, որ դա նույն  է,  եթե ուգանդական բռնապետ Իդի Ամինի արձանը դրվեր, օրինակ, Վաշինգտոնի մոլում: Բանաստեղծ եւ էկոլոգ Հոմերո Արիջիսն էլ հայտարարել է, որ իրենց բավարարում են սեփական վատ խորհրդանիշերը եւ դրանք «ներմուծելու» կարիք չկա:

Ներկայումս վայրը կոչվում է բարեկամության զբոսայգի, սակայն ակտիվիստները  առաջարկում են նոր անվանում` Ամոթի զբոսայգի, գրում է  պարբերականը: