Զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Լեոնիդ Ռազբոզժաեւի կողմնակիցները հայտնել են, որ ակտիվիստին առեւանգել են: Այս մասին իր բլոգում գրել է Իլյա Պոնոմարյովը:
Նրա տեղեկացմամբ, Ռազմոզժաեւը Կիեւում էր գտնվում նոյեմբերի 17-ից, այն բանից հետո, երբ նրա նկատմամբ դաշնային հետախուզություն է հայտարարվել, Լեոնիդը ցանկացել է այլ երկիր դիմել քաղաքական ապաստան ստանալու նպատակով: Սակայն նրան առեւանգել են Կիեւում: Ռուսական կողմը դեռեւս նրան ձերբակալելու մասին չի հայտնել եւ այս ամենը թույլ է տալիս մտածել, որ Լեոնիդին առեւանգել են հատուկ ծառայությունները` առանց օրինական հիմքերի եւ Ռուսաստան կտեղափոխեն ՄԱԿ-ի` փախստականների մասին կոնվենցիայի խախտմամբ, փոխանցում է «Գազետա.ru»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորի օգնական Լեոնիդ Ռազվոզժաեւի նկատմամբ Դաշնային հետախուզություն է հայտարարվել: Նրան հեռակա կարգով մեղադրել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Նրա համակիր Կոնստանտին Լեբեդեւին ձերբակալել են դեկտեմբերի 16-ին: Նույն գործով մեղադրվող Սերգեյ Ուդալցովը ստորագրությամբ ազատության մեջ է գտնվում:
Մեղադրանքի համար առիթ է դարձել «Բողոքի անատոմիա-2» ֆիլմը, որը ցուցադրվել է ՆՏՎ-ի եթերով: Նրա հեղինակները ռուս ընդդիմադիրներին մեղադրել են ահաբեկությունների եւ պետական դավաճանությունների նախապատրաստման մեջ:





























