Մոսկովյան երկու բայքերական ակումբների անդամների միջեւ հոկտեմբերի 20-ի գիշերը Զելենոգրադում տեղի ունեցած ծեծկռտուքն ավարտվել է մոտոցիկլավարներից մեկի մահվամբ:
Բայքերների հանդիպումը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ժամանակ նաեւ հրազեն է գործադրվել, ինչի արդյունքում մասնակիցներից մեկը վիրավորվել է, հետո մահացել հիվանդանոցում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Եվս մեկ մոտոցիկլավար վիրավորվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ընդհարման պատճառները ճշտվում են:





























