«Microsoft» կորպորացիան, բացի «Windows 8» օպերացիոն համակարգից,  հոկտեմբերի  26-ին եւս մեկ նվեր  է պատրաստել օգտատերերի համար: Նա պատրաստվում  է  ներկայացնել  «Internet Explorer 10»-ի առավել կատարելագործված տարբերակը: Միաժամանակ  կթողարկվի նաեւ «Windows 7»-ի համար ադապտացված «Internet Explorer 10:-ը:

Սակայն պետք է հաշվի առնել, որ «յոթի» օգտատերերն առայժմ  մուտք կունենան միայն առաջին տարբերակին: Վերջնական թողարկումը կլինի այն ժամանակ, երբ «Microsoft»-ը կուսումնասիրի  օգատատերի եւ ծրագրավորողների արձագանքները: Ընկերությունում առայժմ ձեռնպահ են մնում ժամկետ հայտնելուց: