ԿՀՎ-ն իր տիեզերական հետազոտությունների պոլիգոնները դարձնում է ատրակցիոններ զբոսաշրջիկների համար: Միաժամանակ վարչությունում հայտնել են, որ «իսկական ՉԹՕ-ներն այցելուներին առեւանգման վճարովի ծառայություններ կմատուցեն»:
Ինչպես նշում է բրիտանական «The Daily Mash»-ը, այդպիսով վարչությունը հույս ունի փակել 900 տրիլիոն դոլարի դեֆիցիտը, որը ծախսվել է ԶԼՄ-ների մանիպուլյացիայի, «Սեւերով մարդիկ» ֆիլմի նկարահանման վրա:
ԿՀՎ տնօրեն Փոլ Լոգանը պարզաբանել է. «Վախենում եմ, որ Գերի Մաքինոնը դարձել է վերջին կաթիլը: Ես այլեւս չեմ կարողանում եւս մեկ նամակ ուղարկել «ուշադրություն բոլոր աշխատակիցներին» վերնագրով: Լուրջ, ո՞րն է թաքցնելու իմաստը: Այս ատրակցիոնը ոչ միայն կօգնի ամրապնդել ԱՄՆ-ի կարգավիճակը որպես թիվ մեկ գերտերություն, այլեւ կարող ենք շապիկներ վաճատռել, ցուցանմուշներ վարձակալության տալ: Ինչպես կարող եք համոզվել ինքներդ, «51 զոնան» իրականում շատ նման է «Travelodge» ցանցի հյուրանոցներին, որտեղ նստած են ձանձրացող այլմոլորակայինները»:





























