Ավստրալացի գիտնականները կովի կաթ են ստացել, որը ՄԻԱՎ-ի դեմ հակամարմիններ է պարունակում: Այդ կաթը նրանք նախատեսում են օգատգործել քսուքի մեջ, որը կանաց կպաշտպանի սեռական հարաբերությունների ժամանակ ՄԻԱՎ ձեռք բերելուց:

Մելբուռնի համալսարանից Մարիթ Կրամսկին նկատել է, որ կովի օրագանիզմում ավելի հեշտ է ստանալ ՄԻԱՎ-ի դեմ պայքարող հակամարմինը: Մասնագետները ավստրալական «Immuron Ltd» բիոտեխնոլոգիակն ընկերության հետ ստեղծել են կաթի մշակման տեխնոլոգիա:

Նշվում է, որ համակարմինների ստացման այս  մեթոդը եղածներից  ամենաէժանն ու ամենաարդյունավետն է: