Բրիտանացի վիրաբույժները բացառիկ վիրահատությւոն են կատարել` ծնվելուց ժամեր անց բաժանելով սիամական երկվորյակներին,  որոնք իրար միացած են եղել աղիների շրջանում: Ռոզին ու Ռուբին հիմա իրենց լավ են զգում եւ մեծանում են:

Լավագույնը համարվող «Great Ormond Street Hospital»-ի բժիշկներ Էդվարդ Քիլին եւ Ագոստինո Պիերոն  համաձայնել են առանձնացնել փոքրիյներին, սակայն զգուշացրել են, որ շանսերը մեծ չեն: Երկվորյակները  միացած են եղել պորտի մոտ եւ աղիների ընդհանուր մաս են  ունեցել:

Բժիշկներին, այնուամենայնիվ, հաջողվել է անհնարինը հնարավոր դարձնել: