Ամերիկացի գիտնականները Երկրի եւ Լուսնի ստեղծման նոր վարկած են առաջարկել, համաձայն որի վերջիններս կարող էին առաջանալ Երկրի հոլանման  «սաղմի» եւ նախամոլորակային մարմնի  բախման ժամանակ, ինչն էլ հանգեցրել է այդ երկու երկնային մարմինների միախառնմանն ու Լուսնի առաջացմանը` գրեթե երկրային իզոտոպային բաղադրությամբ:

Հարվարդի համալսարանի գիտնակաները վերլուծելով  Երկրի եւ Լուսնի ձեւավորման մի շարք սցենարներ, պարզել են, որ  առավել ճշմարտանման  է այն մոդելը, որը նկարագրում է Թեյա մոլորակի եւ Երկրի «սաղմի» բախումը: Բախման հետեւանքով տիեզերք է մղվել մատերիա, որից էլ առաջացել է Լուսինը:

Նման մոդելի դեպքում  Երկրի նախատիպը կարող էր երկու ժամվա ընթացքում մեկ պտույտ անել. այն իր ձեւով հիշեցրել է ոչ թե գունդ, այլ ռիգբիի գնդակ կամ հոլ: