Հոկտեմբերի 21-ին կանցկացվի ամերիկահայ որբերի սուրբ ծննդյան հիմնադրամի 13-րդ ամենամյա դրամահավաքը, որի նպատակը հազարավոր հայ որբերին ամանոր պարգեւելն է, հաղորդում է  «Glendale News-Press» -ը:

Նշենք, որ տարիների ընթացքում հարյուր հազարավոր դոլարներ են հավաքվել, որոնք օգտագործվել են  Հայաստանի աղքատ մարզերում վերակառուցման նախագծերի, ինչպես նաեւ որբ երեխաների տոնական նվերների համար:

Շարունակելով ավանդույթը` հեռուստամարաթոնին հանդես կգան տեղական եւ պետական պաշտոնյաներ, այդ թվում` Կալիֆոռնիայի խորհրդարանի պատգամավոր Մայք Գատոն, Լոս Անջելեսի շրջանային շերիֆ Լի Բական, Գլենդելի քաղաքապետ Ֆրենկ Քինթերոն եւ այլք: