Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան տարելիցի օրը Լիբիայի համընդհանուր ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մոհամեդ Մահրիֆը հանդես է եկել «Ալ Արաբիա» հեռուստաընկերությամբ` հայտնելով նրա որդու` Հասիմ Քադաֆիի մահվան մասին:
Ըստ որոշ տվյալների` Հասիմը վիրավորվել էր ձերբակալության ժամանակ: Սակայն, ըստ ազգային կոնտգրեսի աղբյուրների, նախկին բռնապետի որդուն սպանել են Բենի Վալիդ քաղաքի մոտ ` հոկտեմբերի 20-ին:
Որոշ տվյալներով` Համիս Քադաֆին սովորել է Մոսկվայի Ֆրաունզի անվան ռազմական ակադեմիայում, եւ ղեկավարել էր կառավարական ուժերի ստորբաժանումներից մեկը: Նախկինում եւս հայտնել էին նրա մահվան մասին, սական լուրերը չէին հաստատվել:




























