Հոկտեմբերի 21 –ի վաղ առավոտյան Խաղաղ օվիկիանոսում Վանուատու կղզի-պետության ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունցել, հաղորդում է «Reuters»-ը:
Ինչպես տեղեկացնում է AFP-ն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Վանուատուի մայրաքաղաքից մոտ 500 կմ հեռավորության վրա: Սկզբում ԱՄՆ երկրաբանական ծառայության մասնագետները մագնիտուդը գնահատել են 6,6, սակայն հետո իջեցրել 6,2-ի:
Տուժածների եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: Չի հայտարարվել նաեւ ցունամիի վտանգի մասին:




























