Լրագրողի մասնակցությամբ հերթական միջադեպն է գրանցվել Եգիպտոսում:  Ֆրանսիացի լրագրողուհի Սոնյա Դրիդին հազիվ  է խուսափել  բռնաբարությունից «France24»-ի ուղիղ եթերում: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Դրիդին հոկտեմբերի 19-ին  ուղիղ ռեպորտաժ է վարել հանրահավաքների մասին Թահրիր հրապարակից:

Դիդին պատմել է, որ հազիվ էր ավարտել հեռարձակումը, երբ շրջապատվել է ամբոխով: «Ինչ- որ մեկը նրանցից արձակեց իմ վերնաշապիկի կոճակները: Ինձ հաջողվեց վատթարագույնից խուսափել այն պատճառով, որ տաբատիս վրայից ամուր գոտի էր կապված», -ասել է լարգրողուհին: Ի վերջո նրան օգնության է հասել գործընկերը, ով աշխատում է  «France24»-ի անգլալեզու ծառայությունում:

Դրիդին բողոք է ներկայացրել Եգիպտոսի ոստիկանություն: Նշվում է, որ  2011թ-ին Կահիրեում ծեծի եւ սեռական ոտնձգության էին ենթարկվել եւս երկու օտարերկրացի լրագրողուհիներ: