Հայ ձկնաբույծներին խանգարում են Ռուսաստան ձուկ արտահանել հենց «յուրայինները»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ձկնաբույծներից մեկը: Ըստ նրա, հենց դրանով էր պայմանավորված Ռուսաստան արտահանման արգելքը չորս ընեկրությունների` «Ակվատեխավտոմատիկայի», «Յուինիֆիշի», «Դիմիտրիի» եւ «Գոս»-ի կողմից: «Բացի այդ չորսից, Հայաստանից Ռուսաստան ձուկ արտահնում են եւս երեք ընկերություններ, որոնցից երկուսն ազդեցիկ սեփականատեր ունեն, իսկ երրորդինը նրանց ընկերն  է: Այնպես որ, նրանք հիմա շահավետ պայմաններում են հայտնվել»,-ավելացրեց ձկնաբույծը:

Մոտավորապես 200 ձկնաբուծական տնտեսություններից անկախ են միայն 40-ը: Հարյուրից ավելին արդեն կենտրոնացած են օլիգարխներից մեկի ձեռքում. «այդ իսկ պատճառով անկախները մի կերպ են դիմակայում»,-ասաց գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27 –ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակել էր Հայաստանից ձկան արատահանումը: