ԱՄՆ-ում վախճանվել է բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, վիրաբույժ Էդուարդ Դոնալ Թոմասը: Հենց նա է առաջինը ոսկրածուծի փոխպատվաստում իրականացրել արյան քաղցկեղի բուժման ժամանակ: 92-ամյա գիտնականը մահացել է սրտի անբավարարությունից:

Առաջին անգամ Թոմասի կողմից կիրառված մեթոդը  փաստացի հեղափոխություն էր առաջացրել լեյկեմիայի բուժման ոլորտում: Նրա շնորհիվ այս հիվանդությունից մահացությունը նվազել է հարյուրից մինչեւ տասը տոկոսով: Մեր օրերում բժիշկները տարեկան կատարում են 60 հազար նման վիրահատություն:

Թոմասը Նոբելայն մրցանակ ստացել էր 1990թ-ին` Ջոզեֆ Մարիի հետ: