ԱՄՆ-ը պատրաստ է առանձին հանդիպել Իրանի հետ` ստեղծված իրավիճակից դուրս գալու դիվանագիտական ուղիների որոնման նպատակով, սակայն առայժմ նման հանդիպման վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չկա: Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Վիտորի հայտարարության մեջ, որն արվել է  ի պատասխան «The New York Times»-ի այն տեղեկատվության, թե ԱՄՆ-ն ու Իրանը իբր նման հանդիպումների պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Ճիշտ չէ, որ ԱՄՆ-ն ու Իրանը նման պայմանավորվածություն են ձեռք բերել: Մենք շարունակում ենք աշխատել P5+1 ձեւաչափով եւ դեռ սկզբից էլ հայտարարել էինք, որ պատրաստ կլինենք հանդիպել երկկողմ ձեւաչափով»,-հայտարարել է Վիտորը: