Վրաստնում աշխատանքն է սկսել երկրի նորընտիր խորհրդարանը: Քութայիսում տեղի ունեցող նիստը բացել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ հանդես է եկել ողջույնի խոսքով, հաղորդում է «Վեստին»:
Օրակարգում է Վրաստանի խորհրդարանի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջադրվել է Դավիդ Ուսուպաշվիլիի թեկնածությունը` «Վրացական երազանքից»:
Նախատեսվում է, որ կընտրվեն փոխնախագահներ` «Վրացական երազանքից» եւ «Միասնական ազգային շարժումից»:
Նիստին որպես պատվավոր հյուրեր մասնակացում են նաեւ գործող նախարարներն ու նախարարների թեկնածուները` Բիձինա Իվանիշվիլիի հետ միասին:




























