Կենտրոնական Կալիֆոռնիայում, Քինգ Սիթիի մոտ հոկտեմբերի 21-ի գիշերը 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` ստորերկրյա ցնցումները գրանցվել են 9,4 կմ խորության վրա:
Ավելի ուշ հաջորդել է 4 հետցնցում` 2,5 - 3,7 մագնիտուդով: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, զոհեր եւ ավերածություններ չկան:




























