«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդներից մեկը` Հանրապետական կուսակցության ղեկավար Դավիդ Ուսուպաշվիլին այսօր ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 88 պատգամավոր` գրանցված 129-ից:
Ուսուպաշվիլին 44 տարեկան է, ավերտել է Թբիլիսիի պետհամալսարանի իարվաբանական ֆակուլտետն ու ասպիրանտուրան, տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել:





























