Իտալիայում Չիկո անունով շնիկը միլիոնատեր կդառնա տիրուհու  մահից հետո: 84-ամյա ունեւոր իտալուհին իր գույքը` երկու բնակարան, հողատարածքն ու բանկային հաշիվները` ընդհանուր առմամբ երկու միլիոն եվրոյի, կտակել է իր շնիկին:
Նա նման քայլի է դիմել ամուսնու մահից հետո: Իտալական օրենքեով սակայն տնային կենդանուն գույքի կտակումն օրենքի ուժ չունի, եթե չի նշանակվում խնամակալ: Փաստաթղթերը ձեւակերպած իրավաբան Լուչիա Էսպոզիտոն էլ հենց համաձայնել է ստանձնել Չիկոյի խնամակալությունը:

Ուշագրավ է, որ Չիկոյի տիրուհին ունի դուստր եւ թոռ: Թե ինչպես են նրանք վերաբերվում  իրադարձությունների նման շրջադարձին, չի հաղորդվում: