Ամբոխը փորձել է գրոհել Բեյրութում Լիբանանի կառավարական շենքը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ցույցի մասնակիցները կարողացել են ճեղքել ոստիկանական շարքերը: Նրանք պահանջել են վարչապետի հրաժարականը` անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյա Վասիմ ալ Հասանի մահվան հետ կապված, ով ահաբեկչության զոհ էր դարձել հոկտեմբերի 19-ին:
Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, մի քանիսին հաջողվել է մոտենալ կառավարական շենքին: Կառավարական անվտանգության ուժերն ստիպված են եղել կրակ բացել եւ արցունքաբեր գազ կիրառել: Տեղական լարտվամիջոցները հաղորդում են, որ կան վիրավորներ:
Հաղորդվում է, որ լրացուցիչ բանակային ստորաբաժանում է տարվում Բեյրութ:




























