Վիսկոնսին նահանգի Միլոուկի քաղաքի մերձակայքում գտնվող Azana Day սպա սրահում հոկտեմբերի 21-ին կատարված հրաձգության հետեւանքով 3 մարդ զոհվել եւ  4-ը վիրավորվել են: 

Ըստ տեղական ոստիկանության հաղորդման` կրակել է տեղի 45-ամյա բնակիչը:  Հարձակվողը դեպքի վայրում թողել է ինքնաշեն պայթուցիկ, որի ականազերծմամբ զբաղվում են  մասնագետները, հայտնում է INFOX.ru-ն:

Ոստիկանությունը հայտնաբերել է կրակող տղամարդուն:  Քննիչներն արդեն պարզել են նրա ինքնությունը:

Բարձրահասակ, սեւամորթ 45-ամյա Ռեդկլիֆ Հաֆթոնը սրահ է եկել առավոտյան 11-ին` սեւ-սպիտակ ուսապարկով եւ ատրճանակը ձեռքին: Ամեն ինչ կողոպուտի նման է եղել մինչ այն պահը, երբ չի սկսվել անկանոն կրակոցը:  Ենթադրվում է, որ սրահում աշխատել է Հաֆթոնի կինը: Ընտանեկան վեճը քննիչները գլխավոր պատճառն են համարում, հայտնում է «vesti.ru»-ն:

Մարդասպանի հայր Ռեդկլիֆ ավագը պատմում է, որ  որդու հետ շփվել է մի քանի օր առաջ եւ կասկածելի ոչինչ չի նկատել, սակայն հրաձիգը նախկինում դատվել էր ընտանեկան բռնության համար: