Կրասնոդարի գիշերային ակումբներից մեկի 4 հսկիչներ  ծեծի են ենթարկվել կովկասցիների կողմից:

Ինչպես հայտնել են տեղական ոստիկանությունում,  կովկասցու արտաքինով 4-6 մարդ ներխուժել են  Կրասնոդարի գիշերային ակումբներից մեկը` կրակելով  առաստաղին:  Հրաձգությունից հետո նրանք կռվի են բռնվել հսկիչների հետ, ծեծել նրանց եւ փախել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ծանր վիրավորված 4 հսկիչները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:

Ոստիկանության աղբյուրը գործակալությանը պատմել է, որ հսկիչների եւ հարձակվողների կոնֆլիկտը ծագել է դեռեւս այս տարվա ամռանը. հսկչներըը նրանց ներս չեն թողել: Կռվի մասնակիցներին փնտրում է ոստիկանությունը: