Բեյրութի հարավարեւմտյան ծայրամասում հոկտեմբերի 22-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել «Ալ Մուսթաքբալ» ընդդիմադիր շարժման ակտիվիստների եւ կառավարական զորքերի միջեւ:
Թարիք էլ Ջեդիդա թաղամասում կրակոցներ են հնչել: Կարգուկանոնի հաստատման համար գործի են դրվել բանակային զորաջոկատներ, ժամանել են նաեւ շտապօգնության մեքենաներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բախման այլ օջախ է դարձել պաղեստիցիների Սաբրա եւ Շաթիլ ճամբարների շրջակայքը, որտեղ զինված բախումներին մասնակցել են իսլամական ծայրահեղականների խմբեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 21-ին ցուցարարների խումբը փորձել էր գրոհել Բեյրութում Լիբանանի կառավարության շենքը: Նրանք կարողացել են հաղթահարել ոստիկանների պատնեշը: Նրանք պահանջել են վարչապետի հրաժարականը` անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյա Վիսամ ալ Հասանի մահվան համար, որը զոհվել էր հոկտեմբերի 19-ի ահաբեկչության հետեւանքով: Ամբոխը Բեյրութում Վիսալ ալ Հասանի հուղարկավորման արարողությունից հետո ուղեւորվել էր դեպի կառավարության շենք:
Կառավարական անվտանգության ուժերը ցուցարարներին կանգնեցնելու համար ստիպված են եղել կրակ բացել եւ արցունքաբեր գազ կիրառել:




























