Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն հանրությանն է ներկայացել լավ ինքնազգացողությամբ: Այդ մասին AFP գործակալությանը հայտնել է Վենեսուելայի նախկին փոխնախագահ Էլիաս Խաուան` այդպիսով հերքելով  կուբայական հեղափոխության առաջնորդի ծանր հիվանդության մասին լուրերը:

Ֆիդել Կաստրոն «իրեն լավ է զգում», հայտարարել է վենեսուելացի քաղաքական գործիչը` կուբայական հեղափոխակաների հետ հոկտեմբերի 20-ին կայացած 5-ժամանոց հանդիպումից հետո: Ժողովից հետո Կաստրոն հյուրին ուղեկցել է  «Նասիոնալ» հյուրանոց, որտեղ լուսանկարվել է անձնակազմի հետ, գրում է  «lenta.ru»-ն:

Այդ տեղեկությունը հաստատում է նաեւ  Associated Press-ը:  Գործակալությունը, վկայակոչելով հյորանոցի ծառայողներին, հայտնում է, որ  Կաստրոն իրենց մոտ եղել է կես ժամ, շփվել անձնակազմի հետ:

Հյուրանոցի ներկայացուցիչը նշել է, որ մոտ ժամանակներս մտադիր են հրապարակել  Կաստրոյի նոր լուսանկարները:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մասնակցել է  ժողովրդական իշխանության տեղական ինքնակառավարման ընտրություններին, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 21-ին: 

Չնայած նա անձամբ չի գնացել ընտրատեղամաս քվեարկելու, սակայն նա ուղարկել է իր քվեաթերթիկը:

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն  կաթված էր ստացել:  Ըստ վենեսուելացի բժիշկ Խոսե Մակինայի` Կաստրոն  ոչ ոքին չէր ճանաչում: Մարկինան ենթադրել էր, որ Կաստրոն այդ վիճակում կարող է մնալ շաբաթներ: