Բենգազիում ցուցարարները հարձակվել են  «Ալ-խուրրա» հեռուստաընկերության վրա եւ քարուքանդ արել այն: Հարձակվողները, ոչնչացրել են սարքավորումների մի մասը եւ այրել են աշխատասենյակներից մեկը:

«Ալ-խուրրա»-ի մի քանի աշխատակիցներ, այդ թվում մեկ լրագրող, հարձակման են ենթարկվել: Անձնակազմը ստիպված է եղել փախուստի դիմել եւ արդյունքում հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը, փոխանցում է Аgence France-Presse-ը:

Լիբիացիները բողոքել են  Բանի-Վալիդ քաղաքում տեղի ունեցած բախման լուսաբանման դեմ: Բախման արդյունքում վերջին օրերին զոհվել է 26 մարդ եւ մոտ 200-ը վիրավորվել է: Ցուցարարների կարծիքով, Մուամար Քադաֆիի որդու եւ լիբիական նախկին առաջնորդի մամուլի քարտուղարի` Մուսա Իբրահիմի ձերբակալման մասին  հայտարարությունը օգտագործվել է քաղաքի վրա հարձակում իրականացնելու համար, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հոկտեմբերի 20-ին լիբիական իշխանությունները հայտնել էին Համիս Քադաֆիի եւ Մուսա Իբրահիմի  ձերբակալման մասին: Ինքը`  Մուսա Իբրահիմը հերքել է Լիբական իշխանությունների` իր ձերբակալության մասին հայտարարությունները: Նրա կարծիքով նմանօրինակ տեղեկատվության տարածման միջոցով փորձ է արվում  ուշադրությունը շեղել Բանի-Վալիդի ժողովրդի դեմ իրականացվող հացագործություններից: Նրա խոսքով, ինքը գտնվում է Լիբիայի սահմաններից դուրս:

Բենի-Վալիդում բախումները սկսվել են հոկտեմբերի 20-ին` Լիբիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ Մուամար Քադաֆիի սպանությունից ուղիղ մեկ տարի անց: