Ոստիկանները ստիպված են եղել կանգնեցնել 20 մեքենաներից կազմված հարսանեկան շարասյունը: Ականատեսներից մեկի պատմելով, մեքենաներից մեկից կրակահերթ է հնչել:
Օրվա ընթացքում ոստիկանությունը հայատարարություն էր ստացել այն մասին, որ Սոկոնիչեսկի փողոցի ուղղությամբ շարժվող 20 մեքենաներից մեկից կրակ է բացվել դեպի օդ: Ականատեսները նաեւ հայտնել են, որ մեքենաներով երթեւեկում են «կովկասցու արտաքինով» անձինք:
Հասարակական կարգը խախտողը Bentley-ի 38-ամյա վարորդն է, ով հյուրերին հասանիք էր տեղափոխում: Ռեստորանի ճանապարհին նա վնասվածքային ատճանակից երկու անգամ օդ է կրակել, հաղորդում է «Նովիե իզվեստիան»:
Պարզվել է, որ կրակողը ոչ թե կովկասցի, այլ թաթար է, ով պատասխանատվության կենթակվի:
Հիշեցնենք, որ նմանատիպ եւս մեկ դեպք մեծ արձագանք է ստացել դաղստանցիների հարսանիքի ժամանակ: Այդ դեպքում նույնպես հարսանիքի մասնակիցները օդ էին կրակել, ինչի արդյունքում 15 մարդ ձերբակալվել էր:




























