Վրաստանում շարունակվում է Չիատուրայի հանքագործ բանվորների գործադուլը: Ակցիայի մասնակիցներից մեկը` հանքի օդափոխության ծառայության պետ Նուգզար Շեքիլաձեն անժամանակ հացադուլ է հայտարարել: Ինչպես հայտնում է Վրաստանում Իմերեթիի Միացյալ արհմիությունների գրասենյակը, Շեքալաձեն ակցիան իրականացնում է 2 կմ խորության վրա:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», հայտնի է դարձել, որ չիատուրյան հանքագործներին կարող են միանալ նաեւ զեստաֆոնյան մետաղագործները: Արհմրությունների առաջնորդներից մեկի խոսքով, եթե մետագործների պահանջները մինչեւ նոյեմբերի 1-ը չբավարարվեն, ապա նրանք գործադուլ կհայտարարեն: Չիատուրյան հանքագործները բողքում են արդեն մեկ շաբաթից ավելի:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Արեւմտյան Վրաստանում` Չիատուրա քաղաքում հանքագործների գործադուլի հետեւանքով կանգնեցվել են հանքերի եւ գործարանների աշխատանքները: Հանգործները եւ բանվորները պահանջում են աշխատավարձերի 100 տոկոս բարձրացում: Գործադուլին մասնակցում է 3 հազար 700 մարդ:




























