«Դրուժբա» նավթատարը լցված է եղել պահպանակներով եւ մանկական ծծակներով: Սլովակիայում եւ Հունգարիայում շարքից դուրս են եկել նավթատարի հաշվիչները: Դա նկատել են, երբ հաշվիչներն սկսել են նավթի հոսքի ավելի մեծ ծավալ ցույց տալ, քան թույլ է տալիս համակարգի հնարավորությունը:  Խափանումները տեղի են ունեցել հոկտեմբերի 7-ին եւ 8-ին:

«Տրանսնավթում» հայտնել են, որ տեղյակ են այդ մասին եւ ենթադրել են, որ  ռետինե  նյութերի արտանետումը համակարգ տեղի է ունեցել նավթի հոսքն ավելացնող հավելումների հետ:  Ընդ որում, դա պատահաբար չի արվել եւ հավանաբար կատարվել է Ուկրաինայի կամ Բելառուսի տարածքից, հայտնում է «Վեդոմոստին»:

«Դրուժբան» աշխահում նավթատարների խոշորագույն համակարգերից է:  Նավթատարի ուղին անցնում է Ալմնետեւսկից Սամարայով, Բրյանսկով մինչեւ Մոզիր, այնուհետեւ 2 ճյուղավորման է ենթարկվում `հյուսիսային  (Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի, Լատվիայի եւ Լիտվայի տարածքով) եւ հարավային  (Ուկրաինայի, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի տարածքով): Նավթատարով տարեկան արտահանվում է 66,5 միլիոն տոննա նավթ, ընդ որում, հյուսիսային ճյուղով` 49,8 միլիոն տոննա: