Կոտայքի մարզում այսօր` հոկտեմբերի 22-ին ժամը 05:40-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան  Երեւան-Սեւան ավտոճանապարհին  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառերին եւ գլխիվայր շրջվել, ինչի հետեւանքով վարորդը` 27-ամյա Գրիգոր Գրիգորյանը տեղում մահացել է: Վերջինս կոչումով կապիտան է եւ ՀՀ ՊՆ N զորամասում աշխատում է որպես վաշտի հրամանատար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառյությունց: 

Առաջացած հրդեհի հետեւանքով մեքենան ամբողջովին մոխրացել է: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ուղարկվելու են ՀՀ զինվորական դատախազություն: