Հայաստանում հոկտեմբերի 26-31-ին Չինաստանի Մշակույթի օրեր կանցկացվեն:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են Հայաստանի Մշակույթի նախարարությունից, հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ չինական գեղանկարչության եւ պարերի հետ: Ցուցահանդեսը տեղի կունենա Ազգային պատկերասրահում: Բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին: Մի շարք թատրոններում տեղի կունենա Չժուխայ քաղաքի «Հանսեն» համույթի ելույթները: Մշակութային օրերը տեղի են ունենում երկու երկրների Մշակույթի նախարարությունների համատեղ որոշմամբ:
Չինաստանը այն առաջին երկրներից մեկն է, որը 20 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ:
Երկու երկրների միջեւ համագործակցույթունը կայուն կերպով զարգանում է: Եթե 2011թ-ին առեւտրաշրջանառությունը կազմում էր 421 միլիոն դոլար, ապա 2012 թ-ին սպասվում է, որ այն կկազմի կես միլիարդ դոլար: Հումանիտար համագործակցության շրջանակում Չինաստանում տեղի է ունեցել Հայաստանի Մշակույթի օրեր: Մշակութային կապերի զարգացման գործում կարեւոր դեր է ունեցել Երեւանում ԵՊԼՀ-ի հիման վրա Կոնֆուցիոսի Ինտիտուտի ստեղծումը:




























