Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնի վերջին տվյալների` ԱՄՆ-ում սնկային մենինգիտի զոհերի թիվը հասել է 23 մարդու: Մենինգիտով 16 նահանգներում հիվանդ է արդեն 282 մարդ: Վարակի աղբյուր էր դարձել վարակված դեղամիջոցը: Ավելի վաղ հաղորդվել էր մահացու ելքով 19 դեպքերի մասին:
Միեւնույն ժամանակ մասնագետներն սկսել են խոսել վարակի տարածման նվազելու մասին` հոկտեմբերի 21-ին գրանցվել է հիվանդության վարակման միայն մեկ դեպք, իսկ նախորդ օրերին այն երկնիշ թվերով էին նշում: Սակայն փորձագետները կարծում են, որ դեռեւս մի քանի ամիս կպահանջվի համաճարակի լիակատար վերացման համար, հայտնում է «Med Նովոստին»:
Մահվան բարձր մակարդակ ունեցող մենինգիտի այս տեսակով բոլոր հիվանդները վարակվել են մեթիլպրեդնիզալոն ացետատ ողնուղեղի հորմոնային պրեպարատ ներարկվելուց հետո: Ողնաշարում ցավերի նվազեցման համար նախատեսված պրեպարատը վարակված է եղել Aspergillus տեսակի սնկով: Դեղամիջոցը արտադրել է New England Compounding Center (NECC) ընկերությունը, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ֆրեյմինհեմ քաղաքում: Ներկայումս NECC-ի ամբողջ արտադրանքը հետ է կանչվել եւ ստուգվում է:




























