«Ժառանգություն» խորհրդարանական  խմբակցության նիստում որոշվել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը ոչ մի ձեւաչափով չի ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը:

Այդ մասին ԱԺ-ում խորհրդարանի հոկտեմբերի 22-ի նիստի ընթացքում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հակոբյանից հետո ելույթ է ունեցել Քոքոբելյանը`հայտարարելով, որ ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը խմբակցության նիստի ժամանակ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել են Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը` Ռուբեն Հակոբյանի փոխարեն:  Սակայն առաջարկությունը չի ընդունվել: «Ճիշտ չէ խմբակցության ներքին խնդիրները ընդհանուր քննարկման դնել...»,-  նշել է նա` հավելելով, որ բացի իրենից, Ալեքսանդր Արզումանյանը նույնպես ոչ մի ձեւաչափով չի ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը:

«Ձեւականորեն մենք կլինենք խմբակցության կազմում, սակայն կներկայացնենք «Ազատ դեմոկրատներին»,- հայտարարել է Քոքոբելյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի