Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացել է ՌԴ  փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի եւ Մոսկվայում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը:

Ինչպես հայտնում են Ռուսաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունից,  գործնական  մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում  քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, փոխշահավետ համագործակցության եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում արտաքին քաղաքական գործողությունների  համակարգմանը վերաբերող արդիական հարցեր: